Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը եւ Իրանը առայժմ համաձայնության չեն եկել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանը եւ Իրանը առայժմ համաձայնության չեն եկել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջե: «Իրանական պատվիրակության հետ կայացած մոսկովյան բանակցությունները հիմնախնդրի կարգավորմանը նպատակամղված ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մասն էին,-ասել է նա:-Այժմ անհրաժեշտ է ընդունել այնպիսի պայմաններ, որոնք չէին վատացնի ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքն Իրանումե: «Համաձայնության հասնելու հնարավորություններ միշտ էլ կան,-նշել է նախարարը:-Եթե Իրանը վերադառնա մորատորիումի ռեժիմ եւ տեղի ունենա համատեղ ձեռնարկության ստեղծման հարցի շահագրգիռ քննարկում, ապա արդյունքը դրական կլինիե: «Մենք առայժմ այդ արդյունքին չենք հասել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբե,-ընդգծել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում