Աշխարհ

Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Կերալայի հարավային նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Standard պարբերականը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարությունը։

200-ից ավելի մարդ վիրավորվել է, կան բազմաթիվ անհետ կորածներ։

Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Կերալայի Վայանադի շրջանում երկու օր տևած տեղատարափ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել հունիսի 30-ին: Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում