Ադրբեջան

Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) օգոստոսի 1-ից սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը

«2024 թվականի օգոստոսի 1-ից SOCAR-ն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: Մատակարարումներն իրականացվում են փոխըմբռնման հուշագրին համապատասխան, որն այս տարվա հուլիսի 17-ին SOCAR-ի և Սլովենիայի բնական գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև ստորագրվել է գազամատակարարման բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով», - հայտնել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։

Արտահանվող գազի ծավալը հաղորդագրության մեջ նշված չէ։

Հստակեցվում է, որ Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում