Աշխարհ

Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 282-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 282-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 282-ի, ավելի քան 200 մարդ վիրավոր է, 227 մարդ՝ անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո մի քանի սողանք է իջել նահանգի հյուսիսարևելյան Վայանադի շրջանում՝ գրեթե ոչնչացնելով Մունդակայ բնակավայրը և մոտակա 2 գյուղերը։ 

Փրկարարները շարունակում են մաքրել փլվածքները. զոհերի թիվը կարող է աճել։

Կերալայում շարունակվում են հորդառատ անձրևները։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը նահանգի 9 շրջաններում վտանգի դեղին մակարդակ է հայտարարել անձրևների պատճառով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում