Սպորտ

Յուրգեն Կլոպը հայտարարել է մարզչական կարիերայի ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

Յուրգեն Կլոպը հայտարարել է մարզչական կարիերայի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Յուրգեն Կլոպն ավարտում է մարզչական կարիերան:

«Այս պահի դրությամբ իմ մարզչական կարիերան ավարտված է: Այժմ միայն հանգստություն և խաղաղություն եմ ուզում: Երջանկություն եմ ունեցել մարզելու աշխարհի ուժեղագույն ակումբներից մի քանիսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կլոպը:

Կլոպի վերջին ակումբը անգլիական «Լիվերպուլ»-ն էր: Գերմանացի մասնագետն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացում Կլոպն ակումբի հետ նվաճել է10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության, գավաթի հաղթող և նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում