Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանը ընդհանուր արդյունքով 56-րդն է

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանը ընդհանուր արդյունքով 56-րդն է

ՓԱՐԻԶ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը:

Կիսաեզրափակիչ դուրս եկան 16 լողորդներ, իսկ եզրափակիչում կմրցեն 8-ը: 

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել:

 

Վարվառա Հայրապետյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում