Սպորտ

Փարիզ-2024. Շարունակեք նույն ոգով. Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է նաև հայ մարզիկների ելույթներին

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Շարունակեք նույն ոգով. Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է նաև հայ մարզիկների ելույթներին

ՓԱՐԻԶ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Օլիմպիական խաղերի ընթացքում նաև հետևում է հայ մարզիկների ելույթներին:

«Շարունակեք նույն ոգով: Տեսա նաև այն հաղթանակը, որ տոնվեց բրիտանացի մարզիկի դեմ բռնցքամարտում: Շատ տպավորված եմ: Հայաստանի նման երկրի համար այս կերպ հանդես գալը մեծ արժեք ունի: Եկեք հպարտ լինենք»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասել է Օհանյանը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: 

Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում