Աշխարհ

Աբխազիայի արևմտյան հատվածը վթարի պատճառով հոսանքազրկվել է

1 րոպեի ընթերցում

Աբխազիայի արևմտյան հատվածը վթարի պատճառով հոսանքազրկվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գագրայում, Նովի Աֆոնում, Պիցունդայում և Սուխում քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա չկա՝ բարձր լարման գծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Չերնոմորէներգո» ընկերությունը։ 

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծի վրա կայծակի հարվածից։

«Օչամչիրայում իրավիճակը բարդացել է նաև բարձրավոլտ գծի հենարանի վնասման պատճառով»,- ասված է ընկերության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Սուխումի քաղաքի կայարանում գնացքների ժամանումը հետաձգվել է մեկուկես ժամով։ Ուղևորներին կայարան հասցնելու համար Աբխազական երկաթուղու ղեկավարությունը կազմակերպել է գնացքների քարշակումը դիզելային լոկոմոտիվներով։ 

«Մենք դիզելային լոկոմոտիվներ ենք բերել, և դրանք արդեն հասել են գնացքներին»,- ասել է Աբխազական երկաթուղու ղեկավար Արսու Չիտանավան:

«Չեռնոմորէներգո»-ն հայտնել է, որ իրենք մտադիր են վթարի հետևանքները վերացնել առաջիկա 4-5 ժամում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում