Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն կանի ամեն ինչ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար. Օսթին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կանի ամեն ինչ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար. Օսթին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվել է մեկնաբանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը, բայց նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ հակամարտություն թույլ չտալու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Օսթինն ասել է Ֆիլիպիններում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես չեմ կարծում, թե (Մերձավոր Արևելքում) պատերազմն անխուսափելի է: Իմ կարծիքով, միշտ տեղ և հնարավորություն կա դիվանագիտության համար, - ասել է Օսթինը: - Այն, ինչ մենք տեսնում ենք Իսրայելի հյուսիսային սահմանին, արդեն վաղուց հարուցում է մեր մտահոգությունը…. Մենք կանենք հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում հակամարտության ծավալում թույլ չտալու համար», - ասել է նա: 

Պատասխանելով Հանիյեի մահվան մանրամասների մասին լրագրողների հարցին՝ Օսթինը հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ «ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չունի»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում