Միացյալ Նահանգներ

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հըզբոլլահի» հրամանատարի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հըզբոլլահի» հրամանատարի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին տեղեկացրել է շիա լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուկրայի ոչնչացման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զրուցել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և տեղեկացրել Իսրայելի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողության մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուկրան», - ասված է հաղորդագրության մեջ։

Գալանտը նաև ընդգծել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունները կենտրոնական նշանակություն ունեն տարածաշրջանում Իսրայելի հեղինակության և Իրանին ու նրա կողմնակիցներին զսպելու համար և շնորհակալություն է հայտնել Օսթինին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին հրապարակային աջակցություն ցուցաբերելու համար։

Իսրայելի զինվորականներն օդային հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ փորձելով վերացնել «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարին, որին մեղադրում են Գոլանի բարձունքների գնդակոծմանը մասնակցելու մեջ, որտեղ մահացածների թվում եղել են նաև երեխաներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում