Աշխարհ

Ֆինլանդիան թույլատրել է Ռուսաստանի հետ սահմանի մոտ կրակել վայրի շների վրա

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան թույլատրել է Ռուսաստանի հետ սահմանի մոտ կրակել վայրի շների վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինն սահմանապահներն այսուհետ կկարողանան կրակել վայրի շների վրա Ռուսաստանի հետ սահմանամերձ Իմատրա քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է  հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանությանը թույլտվություն է տվել գնդակահարել վայրի շներին, քանի որ վերջին օրերին նրանք սկսել են մոտենալ մարդկանց բնակության վայրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հարավարևելյան Ֆինլանդիայի ոստիկանության բաժինը մի քանի հաղորդում է ստացել վայրի շների ագրեսիվ ոհմակի մասին: Կենդանիների վարքագիծը սպառնում էր և ազդում սահմանի մոտ ապրող մարդկանց անվտանգության վրա:

Ոստիկանությունը հայտնել է, որ ոհմակը շարժվել է դեպի սահման, բազմաթիվ շներ անցել են այն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում