Իրան

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է լարված հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցել Արևմուտքի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է լարված հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցել Արևմուտքի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Արևմուտքի հետ բանակցել՝ լարված հարաբերությունների կարգավորման շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կոչ ենք անում արևմտյան երկրներին գիտակցել փոխադարձ հարգանքի և հավասարության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք լարվածության կարգավորման շուրջ բանակցություններ վարել այն պետությունների հետ, որոնք մինչ օրս չեն գիտակցել, թե աշխարհում ինչ տեղ է զբաղեցնում Իրանը», - ասել Իրանի նորընտիր նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում