Աշխարհ

Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 93-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 93-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Կերալայի հարավային նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է առնվազն 93-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը։

Ավելի վաղ հաղորդել էինք 54 զոհի մասին։

Իշխանությունները հուլիսի 30-ը և 31-ը սգո օրեր են հայտարարել նահանգում։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ բնակիչներ դեռ անհետ կորած են: Փրկվել է ավելի քան 250 մարդ։

Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել Կերալայի հյուսիս-արևելքի Վայանադի շրջանում: Արտակարգ պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, դրան մասնակցում են  զինվորականներ, գործի է դրված ռազմաօդային ուժերի տեխնիկա։ Վայանադի շրջանում սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում