Աշխարհ

Հնդկաստանում սողանքն ավելի քան 50 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում սողանքն ավելի քան 50 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 54-ի, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Asianet լրատվական հարթակը։

Սողանքն իջել է նահանգի հյուսիս-արևելյան Վայանադի շրջանի բլրաշատ տեղանքում: Ավելի քան 50 տուն և բազմաթիվ մեքենաներ անցել են սողանքի տակ։ Սողանքի շրջանում քանդվել է կամուրջը, ինչը դժվարացնում է փրկարարների մուտքն արտակարգ պատահարի վայր։ Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են նաև հորդառատ անձրևները։

Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հարյուրավոր մարդիկ կարող են գտնվել փլվածքների տակ: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց են միացել զինվորականները, ուղարկվել են ռազմաօդային ուժերի երեք ուղղաթիռներ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել դրամական փոխհատուցումների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում