Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/26/ibQs8xQJJbdIEUMx3IxZH5xMn012IYnBSu5PlIZt.webp)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային ֆիզիկական բռնության ենթարկելու տեսանյութը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
«Տեսանյութն ուսումնասիրվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին ոստիկանությունից։
Համացանցում տեսանյութ է տարածվում մանկապարտեզի ննջասենյակից, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին ֆիզիկական բռնության ենթարկում երեխային։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։