Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

10 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում արցախահայության վերադարձի իրավունքի իրացումն է։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։ 

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք ղեկավարում եք «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը, որը թեև նորաստեղծ է, սակայն արդեն լայնորեն հայտնի է իր ակտիվ գործունեությամբ։  Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել հասարակական կազմակերպության կատարած աշխատանքները։ 

-ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունն իրականում այդքան էլ նորաստեղծ չէ, արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է և ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի փախստականների ոտնահարված իրավունքների և մեր առջև ծառացած մարտահրավերների մասին գլոբալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Վերջին շրջանում ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերում միջազգային կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին։ Մասնավորապես մայիսին մասնակցել եմ Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային հարթության Մեդիագրագիտության և Ժողովրդավարության թեմայով միջոցառմանը և ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» խնդիրներն ու նպատակները, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները, հատկապես՝ վերադարձի իրավունքի իրացման հրամայականը, Ադրբեջանի կողմից սանձազերծած 2020թ. 44-օրյա պատերազմից, 2022թ. Հայաստանի դեմ ագրեսիայից, Լաչինի միջանցքի շրջափակումից և 2023թ. Լեռնային Ղարաբաղում Էթնիկ զտումներից առաջ, ընթացքում և հետո ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացրած տեղեկատվական արշավի շրջանակներում ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տարածված հայատյաց հռետորաբանության խնդիրը։ Այս և մյուս խնդիրների վրա եմ հրավիրել միջազգային գործընկերների և պատկան կառույցների ուշադրությունը։ Հունիսին Լեռնային Ղարաբաղի հայության արդարացի պահանջները ներկայացրել եմ Նյու Նորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին։ 

-Բացի միջազգային հարթակներում ծավալած գործունեությունից, Դուք նաև ակտիվություն եք ցուցաբերում ներհայաստանյան միջավայրում։ 

-«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը, թեև փորձում է ապահովել Լեռնային Ղարաբաղի փախստականության իրավունքների պաշտպանության խնդիրները միջազգային հանրության շրջանում, սակայն իրականացնում է մեծ աշխատանքներ նաև հայաստանյան հարթակներում։ Պարբերաբար իրականացնում եմ հանդիպումներ ՀՀ-ում ապաստանած Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, որի նպատակն է լսել արցախահայերին հուզող հարցերը, փնտրել և առաջարկել համատեղ լուծումներ, ինչպես նաև ստեղծել միասնական հարթակ արցախահայության միջև կապերի ամրապնդման համար։ Մեծ աշխատանքներ ունենք անելու հենց մեր՝ արցախահայերիս շրջանում, ամեն մի արցախցի պետք է առաջամարտիկը դառնա մեր իրավունքների համար անզիջում պայքարում: Դրա համար պետք է ունենանք իրազեկ, քննական մտածողությամբ, նախաձեռնող, համառ և տոկուն հանրություն: Մեր միությանն անդամագրվելու բազմաթիվ հայտեր ենք ստանում: Հատկապես ուրախացնում է երիտասարդների հետաքրքրվածությունը, բավական շատ են դիմողները նաև Սփյուռքից, որոնք ցանկանում են ամեն կերպ իրենց ներդրումն ունենալ ՀԿ-ի գործունեության ընդլայնման հարցում: Դա շատ է ոգևորում և միաժամանակ պարտավորեցնում մեր առջև դրված խնդիրները հետևողականորեն կատարել:

-Պարո՛ն Գրիգորյան, շեշտեցիք վերադարձի իրավունքը։ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է շահարկել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի խնդիրը՝ այն հակակշռելով այլևայլ կոնցեպտներով՝ Հայաստանին մեղադրելով քաղաքական կամք չցուցաբերելու, իսկ Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիան մերժելու մեջ։ Ինչպե՞ս կգնահատեք նման հայտարարությունները։  

-Ադրբեջանի նախագահի նման հայտարարություններն ինքնին քաղաքական կամքի բացակայության ցուցիչներ են։ Ադրբեջանում մարդասիրական և քաղաքակրթական փաթեթավորումներով ներկայացվող ծրագրերը՝ ինտեգրացիան և այլն, միայն միջոց են միջազգային հանրության առաջ խաղաղարար կամ հանդուրժող կերպար ձևավորելու համար։ Արցախա-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից Ադրբեջանը որդեգրել է նման գործելակերպ, իսկ 2020 թ․ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականությունը գործնականում տրամագծորեն հակառակ է այն ամենին, ինչ հռչակում է Ադրբեջանը։ Զավեշտ է, բայց վերջին ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը խոսում էր «սուտ նարատիվների» մասին, երբ հենց Ադրբեջանն է տարաբնույթ «սուտ նարատիվների» օջախ։ Հակամարտության ողջ պատմության և մասնավորապես 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքական որոշումները որևէ կասկած չեն հարուցում, որ Ադրբեջանը չունի քաղաքական կամք ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության երաշխավորված և անվտանգ կյանքը՝ առանց ռասայական խտրականության դրսևորումների։ Նախ՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գործնականում հրաժարվեց ապահովել իր վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության վերադարձը, որն արձանագրված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրով, այնուհետև դիմեց առավել կոշտ քայլերի՝ ռազմական տեղային առաջխաղացումների և այլն։ Արդյո՞ք Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, երբ մենք իրապես հայտնվել էինք հումանիտար աղետի մեջ, համապատասխանում է ադրբեջանական «բարի քաղաքական կամքին»։ Կամ անցակետից տարեցների, երիտասարդների առևանգումները, անհիմն հարուցված դատական պրոցեսները, որոնք հարկադիր բեմականացումներ են, ամենևին չեն հուշում, որ Ադրբեջանը հրաժարվում է իր հանցածին ռասիզմից։ Եվ վերջապես, մեր բռնի տեղահանումը այն վերջին ակորդն էր, որն ապացուցեց ադրբեջանական երաշխիքների հավասարությունը զրոյի։ Բնականաբար, միջազգային հանրությունը տեսնում և հասկանում է Ադրբեջանի ֆարսը, սակայն ևս դրանք արձանագրելու, ավելի կոշտ արձագանքելու կամք դրսևորելու կարիք ունի: Իրականում այդ առումով դրական տենդենց կա, ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կառույցներ են միանում մեր պահանջներին, տեսնում ենք, որ ունենք լայն աջակցություն: Ես ինքս արտերկրում իմ շփումներից մշտապես ստանում եմ այդ աջակցությունը և իմ հերթին հանձն եմ առնում ամեն կերպ կապիտալիզացնել դա: 

-Հաշվի առնելով Ադրբեջանի նման գործելաոճը՝ ինչպիսին է Ձեր մոտեցումը վերադարձի հավանականությանը։

-Վերջին տարիներին միջազգային հանրության արձագանքները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների ընդունած բանաձևերն ու որոշումները մնացել են թղթի վրա, որովհետև դրանց չեն հետևել գործնական քայլեր: Հետևապես մեր ամբողջական վերադարձը հնարավոր է միայն միջազգային ամուր և գործնական երաշխիքների, միջազգային կուռ ներգրավվածության պարագայում։ Մի շարք միջազգային կոնվենցիաներ, իրավական ակտեր սահմանում են փախստականների՝ հայրենիք անարգել վերադարձի և բնականոն կենսապայմանների ապահովման անօտարելի իրավունքը՝ առանց տվյալ երկրի քաղաքացիության ընդունման որևէ պարտադրանքի, ինչպես փորձում էր անել Ադրբեջանը նախքան 2023թ.-ի պատերազմը:

-Դուք ինքներդ պատրա՞ստ եք վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և ի՞նչ պայմաններով։

-Ոչ միայն ես, այլ ամբողջ արցախահայությունը պատրաստ է վերադառնալ հայրենի բնակավայրեր, սակայն մեր պատրաստակամությունը հնարավոր է միայն վերոնշյալ միջազգային երաշխիքների և միջազգային գործնական ներկայության պարագայում։ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող հանդուրժել ադրբեջանական որևէ բռնի վերահսկողություն, սոցիալական, տնտեսական, քարոզչական, հոգեբանական ճնշում, առավել ևս ռասայական խտրականություն այն բոլոր դաժանություններից հետո, որոնց ստիպված է եղել դիմակայել թե՛ խորհրդային ժամանակների համակեցության պայմաններում, թե՛ առավել ևս վերջին տարիների ընթացքում։ Մեր հասարակական կազմակերպության աշխատանքի առանցքում է հենց արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, մեր բոլոր ջանքերը պիտի ուղղենք մեր արդարացի պահանջի նկատմամբ լայն աջակցություն ձևավորելուն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Արտաքին քաղաքականություն

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում