Աշխարհ

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել արագընթաց գնացքների ցանցի վրա հարձակումների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել արագընթաց գնացքների ցանցի վրա հարձակումների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արագընթաց գնացքների ցանցը Օլիմպիական խաղերի բացումից ժամեր առաջ լայնածավալ սաբոտաժի էր ենթարկվել՝ խոչընդոտելով հարյուր հազարավոր մարդկանց տեղաշարժը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France24 պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիայի անվտանգության ուժերը փորձում են գտնել հուլիսի 26-ին տեղի ունեցած հարձակումների մեղավորներին։

«Մեր հետախուզական ծառայությունները և իրավապահ մարմինները մոբիլիզացված են՝ գտնելու և պատժելու այս հանցավոր գործողությունների հեղինակներին», - գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը X սոցիալական հարթակում՝ անվանելով հարձակումները «նախապատրաստված և համակարգված սաբոտաժի գործողություններ», որոնք «հսկայական և լուրջ հետևանքներ» են ունեցել երկաթուղային ցանցի համար։

Փարիզի դատախազությունը  հետաքննություն է սկսել «հիմնարար ազգային շահերը» խաթարելուն ուղղված գործողությունների փաստով՝ նշելով, որ այս հանցագործության համար սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Դատախազությունը կհետաքննի ենթադրաբար կազմակերպված խմբի կողմից պատճառված վնասը և տվյալների մշակման ավտոմատացված համակարգի վրա հարձակումները։

Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել՝ ազդելով մոտ 800 000 ուղևորի վրա։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում