Թուրքիա

Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են 72 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։

«13 նահանգներում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 72 մարդ։ Մենք ոչ մի ահաբեկչի չենք հանդուրժի», - գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։

Ձերբակալությունները կատարվել են Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Ստամբուլում, Տրապիզոնում և Հաթայում և այլ նահանգներում։

Թուրքիայի հատուկ ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Մեկ տարում Թուրքիայում, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, խմբավորման հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում