ԱՄՆ-ն և Իրաքը մոտ են հանրապետությունից կոալիցիայի զորքերի դուրսբերման համաձայնությանը. The National

3 րոպեի ընթերցում

USA vs Republic of Iraq national flag from textile. Relationship, partnership and economic between two american and asian countries.

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը և Բաղդադը մոտ են Իրաքի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National պարբերականը։

«Այժմ նրանք գտնվում են համաձայնագրի կնքման վերջին փուլում», - հրատարակությանը հայտնել է Վաշինգտոնի բանակցություններում Իրաքի պատվիրակության անդամ Ջավադ ալ Բուլանին։ 

Նա հավելել է, որ երկու կողմերի մոտ էլ այն «տպավորությունն է ստեղծվել, որ այդ զորքերի առաքելությունը մոտենում է ավարտին»։

Ըստ Իրաքի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության՝ Բաղդադն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել սկսել կոալիցիոն առաքելության շրջանակներում Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի մասնակի դուրսբերումը։ Միջազգային և ամերիկյան ուժերի մի մասը կմնա արաբական հանրապետության տարածքում՝ անվտանգության շուրջ նոր համաձայնագրերին համապատասխան։ Երկրում մնացող զորակազմի խնդիրներից մեկը կարող է լինել Իրաքի ուժային կառույցների վերապատրաստումը։

Դրա հետ մեկտեղ, ըստ The National-ի զրուցակիցների, տարաձայնությունների առարկա է մնում կոալիցիոն զորքերի առկայությունն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի Ալ Հարիր ավիաբազայում։ ԱՄՆ-ն պնդում է, որ դրանց ներկայությունն այնտեղ  անհրաժեշտ է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի դեմ գործողությունների համակարգման համար։ Իրենց հերթին, Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ իրենք դրան չէին համաձայնել 2014 թվականին, երբ միջազգային կոալիցիայի զորակազմը տեղակայվեց Իրաքում։

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել է բանաձև՝ հանրապետությունից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման պահանջով։ 2021 թվականի մարտին Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրում ամերիկյան զորքերի թվաքանակը չի գերազանցում 2500-ը։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Իրաքի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ միջազգային կոալիցիան ավարտել է հանրապետության տարածքից իր զորքերի դուրսբերման գործողությունը, բայց պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդականների մակարդակով։

Փետրվարին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլն ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերն անվանել է ապակայունացնող գործոն։ Նա ընդգծել է, որ Բաղդադն ստիպված է ամենալուրջ կերպով քննարկել երկրում կոալիցիայի առաքելության շուտափույթ դադարեցման հարցը։ 

Reuters գործակալությունը հուլիսի 23-ին հաղորդել է, որ Իրաքի իշխանությունները մտադիր են հասնել կոալիցիոն զորքերի դուրսբերման մինչև 2025 թվականի սեպտեմբեր:

Հայերեն Français Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել