Հայաստան

«Ռուսհամագործակցությունը» Հայաստանում հուշարձանների հետ կապված հատուկ նախագիծ է իրականացնում

2 րոպեի ընթերցում

«Ռուսհամագործակցությունը» Հայաստանում հուշարձանների հետ կապված հատուկ նախագիծ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը «Հոգատարություն հիշողության համար» անունը կրող հատուկ նախագիծ է իրականացնում, որի շրջանակներում հայ-ռուսական հարաբերություններին և ընդհանուր պատմությանը նվիրված հուշարձանների տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ են կատարվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Այսօր մենք երեխաների հետ մաքրեցինք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված պիոներների հուշարձանը», - նշել է ծրագրի համակարգող, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության երիտասարդական ծրագրերի համակարգող Դավիթ Մալխասյանը։

Հաղորդվում է, որ նախագծին մասնակցում է «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական կազմակերպության կամավորական ջոկատը։

«Կարևոր է հիշել և գնահատել մեր պապերի ներդրումն ընդհանուր ապագայի մեջ և այդ արժեքները փոխանցել գալիք սերունդներին։ Այս շաբաթօրյակները ոչ միայն օգնում են պահպանել հուշարձանները լավ վիճակում, այլ նաև նպաստում են երիտասարդների շրջանում հայրենասիրության և պատմության նկատմամբ հարգանք սերմանելուն»,- նկատել է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը։

Կազմակերպության մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ նախագիծը միտված է ավանդույթների պահպանմանը, նախնիների ընդհանուր հիշողությունն ու սխրագործությունը հարգելուն։ «Հոգատարություն հիշողության համար» նախագիծը կշարունակի գործել՝ ներգրավելով երիտասարդներին ընդհանուր պատմական հիշողությունը պահպանելու կարևոր միջոցառումներին։ 

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

Երևան

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

Երևան

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

Երևան

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Ավինյանը կարծում է, որ Երևանի ճանապարհային ցանցի վիճակը նախորդ տարիների համեմատ ավելի լավն է լինելու

Երևան

Ավինյանը կարծում է, որ Երևանի ճանապարհային ցանցի վիճակը նախորդ տարիների համեմատ ավելի լավն է լինելու

«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

Հայաստան

«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Իրավունք

Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով  կհարթվեն․ Զախարովա

Քաղաքականություն

Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով կհարթվեն․ Զախարովա

Ղազախստանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

Իրավունք

Ղազախստանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում