Հայաստան

«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

2 րոպեի ընթերցում

«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս «ArLeAM» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։ Գինեգործների համայնքի 29 ներկայացուցիչներ շրջել են ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին և համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։ Հանդիպման օրակարգի շրջանակում քննարկվել են ոլորտի մի շարք հիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը և օրգանական գինու մշակումը։

«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի մեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության և մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտա ներկայացվածություն ապահովել նոր շուկաներում», - ասել է «ArLeAM» և «Door» բրենդները ներկայացնող ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում «Door» գինու ապրանքանիշը։ 2022 թվականից ընկերությունն անդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերով հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում:

 

ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստան

ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ԱՆԻՖ-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել․ Տիգրան Ավինյան

Տնտեսություն

ԱՆԻՖ-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել․ Տիգրան Ավինյան

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Քաղաքականություն

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Քաղաքականություն

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը

Միացյալ Նահանգներ

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում