Երևան

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

1 րոպեի ընթերցում

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն առաջնահերթության կարգով նախաձեռնել և իրականացնում է թաղամասերի և փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքներ։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախորդ տարի Երևան քաղաքը իր նախաձեռնությամբ կառուցել է մոտ 14 կմ կոյուղի, այս տարի նույնպես նմանատիպ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում մոտ 70 կմ երկարություն ունեցող խնդրահարույց կոյուղագծերի վերակառուցում, իսկ 39 հասցեներում մոտ 14 կմ երկարության կոյուղիների նորոգման աշխատանքներ»,- ասաց Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում