ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման, ինչպես նաև ստացվող ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած մամլող հաղորդագրության մեջ։

Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող ընկերության ներկայացուցչի հետ: ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

«Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ բնակիչները գործընթացի վերաբերյալ պատշաճ չեն իրազեկվել, ինչը համանման գործընթացների պարագայում հաճախակի հանդիպող պրակտիկա է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Հաշվի առնելով բնակիչների մոտ առկա մտահոգությունները, ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ առկա միմյանց հակասող մեկնաբանություններն ու տարընթերցումները, պայթեցնելու հնարավոր հետևանքների լրջությունը, այդ թվում` մարդու իրավունքների տարբեր բնագավառների տեսանկյունից, ինչպես նաև ոլորտում պետության կոնկրետ պոզիտիվ պարտավորությունները՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունը պետք է ապահովի գործընթացի պատշաճ կազմակերպումը և բացառի մարդու իրավունքների հնարավոր խախտումները այդ համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորել է նաև ոլորտի իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու և գործող կարգավորումները կատարելագործելու անհրաժեշտությունը: 

«Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այս պահին ևս քննարկումներ են ընթանում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ»,- ասված է ՄԻՊ գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

 

 

Հայերեն

«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում