Թենիսիստ Էնդի Մարեյն Օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի թենիսիստ Էնդի Մարեյը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան Փարիզի Օլիմպիական խաղերից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է թենիսիստը:
«Ժամանել եմ Փարիզ` մասնակցելու կարիերայիս վերջին մրցաշարին: Մեծ Բրիտանիայի համար հանդես գալն ինձ համար ամենահիշարժանն է եղել և հպարտ եմ մի վերջին անգամ այն կատարելու համար»,-գրել է մարզիկը:
Էնդի Մարեյը Ուիմբլդոնի կրկնակի և ԱՄՆ բաց առաջնության հաղթող է: Թենիսիստը Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է: