Սպորտ

«Փյունիկ»-ը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի «Ստրուգա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին:

Եթե «Փյունիկ»-ին հաջողվի առավելության հասնել հյուսիսմակեդոնական «Ստրուգա»-ի նկատմամբ, ապա հաջորդ՝ 3-րդ փուլում, հայկական թիմը կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ )-«Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումը կլինի մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ տանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում