Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

1 րոպեի ընթերցում

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց «Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի աշխատանքները  Գյումրիում կլինեն մինչև սեպտեմբեր 9-ը։  Ցուցադրությունը նվիրված է արտիստի ծննդյան 100-ամյակին։

Ցուցադրությունը կազմակերպվել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրությանը ներկայացված են Փարաջանովի ճանապարհորդական խոհերը, ֆիլմերից դրվագներ, ընկերների դիմանկարները։ 

«Կինոռեժիսորի մոտ 50 աշխատանք ժամանակավորապես Գյումրի է տեղափոխվել Սերգեյ Փարաջանովի թանգարանից: Սրանք հիմնականում թանգարանի ֆոնդում պահված գործերն են։ Այս ընթացքում ցուցասրահում լինելու են նաև գիտական ընթերցումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։ 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում