ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն չի կարող մեծացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայի գործարաններում՝ Boeing-ի կողմից արտադրվող կարևոր բաղադրիչների պակասի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան ասել էր, որ Ճապոնիայում ԱՄՆ-ին լիցենզիայով արտադրված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցելու համար պետք է փաստաթուղթ ստանալ, որը հաստատում է, որ այդ տեխնոլոգիաները չեն գնա ցանկացած այլ երկիր, ներառյալ Ուկրաինա:

«ԱՄՆ-ն օգտագործել է ճապոնական գործարանները Patriot ցամաքային-օդ հրթիռների արտադրությունն ավելացնելու համար, որոնք կիրառվում են Ուկրաինայի կողմից ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։ Գործընթացը հետաձգվել է Boeing-ի արտադրած կարևոր բաղադրիչի պակասի պատճառով: ԱՄՆ-ն հույս ունի տարեկան արտադրությունն ավելացնել մոտ 500-ից մինչև ավելի քան 750 հատ։ Բայց Ճապոնիայում արտադրությունն ընդլայնելն անհնար է առանց վերջին փուլերում հրթիռների լրացուցիչ մատակարարումների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Boeing-ն անցյալ տարի հայտարարեց, որ ընդլայնելու է հրթիռների գլխիկների արտադրությունը, սակայն դրանք չեն գործարկվի մինչև 2027 թվականը: Տարիներ կպահանջվեն Patriot-ի արտադրությունն ուժեղացնելու համար:

 

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ