Հայաստան

Փոխվարչապետին զեկուցվել է CEPA-ի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետին զեկուցվել է CEPA-ի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ միջգերատեսչական նիստի սկզբում ամփոփ ներկայացվել է ՀԸԳՀ կիրարկման գործընթացն ու դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը և ներդրվող անհրաժեշտ մեխանիզմները: 

Այնուհետև միջոցառումների իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգի շրջանակներում և համապատասխան հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին՝ ճանապարհային քարտեզով նախատեսված իրավական ակտերի մոտարկման և դրանց հետագա կիրարկման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու վերաբերյալ:

 

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում