Փարիզի քաղաքապետը լողացել է Սեն գետում Օլիմպիական խաղերի մեկնարկից ինն օր առաջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն առավոտյան լողացել է Սեն գետում, որպեսզի ապացուցի, որ գետի ջուրը բավական մաքուր է Օլիմպիական խաղերի լողի մրցաշարերից մեկն անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ան Իդալգոյի՝ գետում լողալուն Սենի ափերից հետևել են հարյուրավոր մարդիկ։

Փարիզի քաղաքապետի հետ միասին Սենում լողացել է նաև «Փարիզ 2024»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն։

Օլիմպիական խաղերի համար Սենը պատրաստելու ջանքերում ներդրվել է մոտ 1,4 միլիարդ եվրո՝ հիմնականում կանխելու կոյուղաջրերի հոսքը դեպի գետ։ Չնայած դրան, մինչև վերջերս գետի ջուրը չէր անցնում որակի համապատասխան ստուգումները։ 

Իդալգոն նախատեսում էր Սենում լողալ հունիսին, սակայն ստիպված էր հետաձգել իր ծրագրերը՝ ջրում առկա բակտերիաների անթույլատրելի բարձր մակարդակի պատճառով։ Հուլիսի սկզբին վերցված նմուշները, սակայն, ցույց են տվել, որ գետը պատրաստ է լողի և տրիատլոնի մրցաշարերի, ինչպես նաև 65-ամյա Իդալգոյի համար։

Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կմեկնարկեն հուլիսի 26-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը։ 

Հայերեն English Français Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց