Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և «Eesti 200» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Մարգուս Ցահկնան ասել է, որ երկիրը կսահմանի պաշտպանական հարկ, որը գանձվելու է առնվազն մինչև 2027 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շեշտը դրվել է պետական ​​բյուջեի ձևավորման հարցում շատ դժվար որոշումների վրա, որովհետև պաշտպանական հարկը լուրջ հարկային բեռ կդառնա հասարակության համար», - ասել է Ցահկնան։

Միաժամանակ հարկը նախատեսվում է մտցնել ժամանակավոր հիմունքներով, հավանաբար մինչև 2027 թվականի մարտը, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։

Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար, բարեփոխիչների կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կալե Լաանետը պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը պարզաբանել էր՝ որպես Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքին դիմակայելու միջոց, սակայն դրա գոյության մասին որևէ ապացույց չէր ներկայացրել։ 

 

Հայերեն English Русский

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը