Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունեցել ընտրություններից հետո կայացած Եվրախորհրդարանի առաջին նիստում։

Մեցոլան ստացել է բացարձակ մեծամասնություն․ նրա օգտին է քվեարկել 699 եվրապատգամավորներից 562-ը։ Մեցոլայի մրցակիցը եղել է Իսպանիայից ԵԽ պատգամավոր, իսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան կուսակցության անդամ Իրենե Մոնտերոն։

Քվեարկությունից հետո իր ելույթում Եվրախորհրդարանի նախագահը պատգամավորներին կոչ է արել միավորվել և «աշխատել բոլորի համար Եվրոպա ստեղծելու նպատակով»։

Մասնագիտությամբ իրավաբան Մեցոլան ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում։ Իր ամբողջ կարիերան նա կառուցել է եվրոպական քաղաքականության ոլորտում։ Նա աշխատել է Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանին կից Մալթայի ներկայացուցչությունում, երեք անգամ իր թեկնածությունն է առաջադրել է Եվրախորհրդարանի ընտրություններում և 2013 թվականին կարողացել է պատգամավորական մանդատ ստանալ։ 2020 թվականին նա ընտրվել է Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահ, իսկ 2022 թվականին՝ 42 տարեկանում, դարձել է Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ նախագահը կառույցի ամբողջ պատմության ընթացքում:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին