«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում իր երկրորդ Օլիմպիական խաղերին է մասնակցում լողորդ Վարսենիկ Մանուչարյանն, ով նոր սերնդի լավագույն լողորդներից է: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Վարսենիկ Մանուչարյանն է:

Վարսենիկ Մանուչարյան

Լողորդ (բատերֆլայ)

21 տարեկան

Համաշխարհային ուսանողական խաղերի

ոսկե և բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը`հուլիսի 27

-Ե՞րբ եք  առաջին անգամ լողավազան գնացել:

-Լողի սկսել եմ հաճախել 7 տարեկանից: Հիշում եմ, որ լողավազանը շատ փոքր էր: Ու հետաքրքիրն այն է, որ երբեք ջրից վախ չեմ ունեցել, նույնիսկ՝ այդ տարիքում: Ընտանիքս հասկացավ, որ ջրի նկատմամբ սերը կա նույնիսկ այն ժամանակ, երբ առանց վախի Սևանում նետվում էի ջուրը: 

-Կա՞ մարզաձևում մեկն, ով Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին Թունիսի ներկայացուցիչ լողորդը դարձավ ոսկե մեդալակիր: Ինձ համար անհավատալի էր, որ երիտասարդը Թունիսից դառնում է Օլիմպիական խաղերի չեմպիոն (հեղ. խոսքը գնում է 400 մետր ազատ ոճում ՕԽ չեմպիոն Ահմեդ Հաֆնաուի մասին): Մինչ մրցաշարն էլ քչերն էին հավատում, որ նա կարող է դառնալ ոսկե մեդալակիր: Ու մինչ ընթանում էր նրա մրցումը, ես ավարտել էի իմ մարզումն ու հանդերձարանից` հեռուստացույցով, հետևում էի մրցմանը: Շատ տպավորված էի, երբ առաջինը նա հասավ եզրագծին: Այդտեղ, այդ պահին հասկացա, որ անհնարին ոչինչ չկա, թե կարողացել է մեկը Թունիսից, կարող է յուրաքանչյուրը:

-Վարսենիկ, ո՞րն է լողի գեղեցկությունը, որն անտեսանելի է մեզ համար:

-Լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է: Որքան պայքարն ուժեղ է ջրում, դրա կրկնակի հանգստությունը կա լողում: Քո պայքարը ջրի հետ չէ, քեզ հետ է:

-Եթե ձեզ հնարավորություն տրվեր ընտրելու բոլոր ժամանակների լավագույն լողորդներից մեկին ու մարզվել նրա հետ, ո՞ւմ կընտրեիք: 

-Անխոս, Մայքլ Ֆելփսը, չէ՞ որ նա բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիականն է, կընտրեի նաև Ավստրիալիայի հավաքականին: 

-Ձեր առաջին Օլիմպիական խաղերը Տոկիոյինն էին: Ի՞նչ են տվել Ձեզ այդ խաղերը:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերում ես ընդամենը 18 տարեկան էի: Օլիմպիական խաղերի ընկալումս այլ էր: Չէի պատկերացնում, թե ինչպիսին կլինեն խաղերը, ինչպիսին կլինի իմ մրցաշարը: Տոկիոյում՝ մրցման նախորդող փուլերում հասկացա, որ ինքնավստահության պակաս ունեմ: Գերլարված էի, վախ ունեի: Իմ առաջին մասնակցությունն էր, ու ես գալիս եմ մի երկրից, որտեղ լողն այդքան էլ զարգացած չէ: 

-Իսկ ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրած Փարիզ-2024-ի համար:

-Տոկիոյից մնացած փորձ կա: Վստահ գիտեմ, թե ինչ փուլեր եմ անցնելու, ինչպես ինձ դրսևորեմ: Հիմա ինքս ինձ հետ խոսում եմ, ասում, որ տարբեր մրցաշարերի եմ մասնակցել և լարվելու իմաստ չկա, արա այն, ինչ կարող ես ու վերջ: Ահա այս մտքով էլ գնում եմ խաղերին: Նպատակս սեփական արդյունքներս լավացնելն է: 

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…  

-…հուսով եմ` անմոռանալի:

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

Վարսենիկ Մանուչարյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան   Լուսանկարները` Գևորգ Պերկուպերյանի

Հայերեն Español Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև