Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

4 րոպեի ընթերցում

Վազգեն Թևանյան
Վազգեն Թևանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեծամասնությունը մասնակցում է իր երկրորդ օլիմպիական խաղերին: Հայկական թիմում ամենաշատ ներկայացուցիչներ կան հենակետային մարզաձևերից հենց ըմբշամարտից: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մասնակցում է իր երկրորդ Խաղերին: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Վազգեն Թևանյանն է:

Վազգեն Թևանյան

ազատ ոճային ըմբիշ (70 կգ)

24 տարեկան

Եվրոպայի առաջնության չեմպիոն

աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոս 10-11

 

-Վազգեն, ինչպե՞ս եք նախապատրաստվում Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերին:

-Շատ լավ եմ տրամադրված Փարիզ-2024-ին: Մի շարք ուսումնամարզական հավաքներ ենք անցել` նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին: Մարզումային լավ փուլեր ենք անցել: Դրական տրամադրվածությամբ և մեծ հույսերով եմ մոտենում Փարիզ-2024-ին: 

-Նախորդ խաղերից հետո ինքներդ ձեզ ապացուցելու բան ունե՞ք:

-Այո, իհարկե: Սպորտում ինքդ քեզ պետք է ապացուցես, որ ունակ ու կարող ես ավելին անել: Ամեն նվաճումից հետո առավել մեծ նվաճումների ձգտումներն են գալիս: 

-Ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

-Երեք տարի է անցել Տոկիոյի Օլիմպիական խաղերից, սակայն հետ նայելով, կարծես երեկ լիներ: Շատ արագ անցան այս տարիները: Բայց այս երեք տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք ենք կատարել թե ես, թե մարզիչներս: Լուրջ աշխատանք եմ կատարել ինքս ինձ հետ` ֆիզիկապես, տակտիկապես, հոգեպես ևս: Տոկիոյի խաղերին չկարողացա շուտ հարմարվել: Պարզապես դուրս մնացի այդ «մրցավազք»-ից:

-Իսկ հիմա հոգեբանորեն ա՞յլ մոտեցում ունեք:

-Այո, առավել հանգիստ եմ, փորձ ունեմ կուտակած Օլիմպիական խաղերից, գիտեմ, թե ինչ խաղեր են դրանք:   

-Ձեր գոտեմարտերին  հետևելով՝ ինձ համար մի քանի բան եմ առանձնացրել` հանգստություն, հավասարակշռություն: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նման կերպ սառնասիրտ մնալ:

-Հենց գոտեմարտի մեկնարկից էլ փորձում եմ հանգստությունը պահպանել: Որքան էմոցիաները շատ լինեն, այդքան մեծ կլինի սխալվելու հավանականությունը,  պահը ճիշտ չգնահատելը:  Միայն հանգստության դեպքում ես կարողանում առավել շուտ վերլուծել իրավիճակը: Ահա այսքանը: 

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը մենք` կողքից  հետևողներս, չենք տեսնում:

-Ինձ համար ըմբշամարտն ինքնին գեղեցիկ է: Գեղեցկություն ունի ըմբիշի կյանքը, առօրյան: Գուցե կողքից մեր մարզումային ամենօրյա փուլերը բարդ են, բայց մեզ համար այն արդեն մեր մի մասն է դարձել: Հետաքրքիր է, որ մրցաշարերից հետո, երբ երկար ենք հանգստանում, մեզ համար անսովոր է: Մտքներումս միշտ կա` արագ վերադառնալ մարզումային գրաֆիկին: 

-Եթե ոչ ըմբշամարտը, ապա ի՞նչը:

-Բռնցքամարտի նկատմամբ էլ փոքր տարիքից անտարբեր չեմ եղել: Եվ ցանկություն էլ կար ավելի շատ մարզվել բռնցքամարտով: Եթե ըմբշամարտը չէ, ապա բռնցքամարտն է:

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Կարծում եմ չկա այդպիսի մեկը: 

-Եվ Փարիզ-2024. ի՞նչ մտքով ու խորհրդով եք մոտենում այս խաղերին:

-Իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն: Ուզում եմ նվաճել այդ ոսկե մեդալը և մեկնում եմ հենց այդ տրամադրվածությամբ,  առանց այլ մեդալի մասին մտածելու: 

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…շատ մեծ փոփոխությունների սկիզբ:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Իրավունք

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում