Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում խորհրդատվական հանդիպումներ են ունեցել գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում խորհրդատվական հանդիպումներ են ունեցել գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։

Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։

Հավելենք, որ մարզային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում