Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Սեժուրնեին

1 րոպեի ընթերցում

Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Սեժուրնեին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ: 

Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում