Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

9 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որն իր շուրջ էր համախմբել կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից, եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կինոյի տանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ը, որ կրում է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան Գենադի Մելքոնյանի անունը, տրվեց Հրանտ Վարժապետյանի «Տուն» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Աննա Մկրտումյանի «Արմատ» կինոնկարը։

Ականավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն էր, տեսաուղերձով ասաց՝ մրցանակները տրվում են երկու ֆիլմի, որոնք գտել են երկրում  առկա ճգնաժամը հասկանալու շատ տարբեր ուղիներ։ 

«Մեկը ցնցող և խորապես ոգեշնչող դրամա է, մյուսը՝ բանաստեղծական և ինքնավստահ վավերագրական ֆիլմ։ Երկու ֆիլմն էլ օգտագործել են ամենապարզ միջոցները պատերազմի, տեղահանման, ապաքինման հնարավորության մասին հոգեկեղեք պատմություններ պատմելու համար»,-նշեց նա։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Նինա Պալմադոտիրի «Մենություն» կինոնկարը։

Մրցույթի ժյուրիի նախագահ Ալեքսանդր Փեյնը, որն օսկարակիր ռեժիսոր է, հայտնեց՝ միջազգային ժյուրին դիտել է 11 կինոնկար, որոնք հետաքրքիր էին և քննարկումների առիթ են դարձել։ 

«Դժվար է որևէ մեկին մրցանակ հանձնել, քանի որ ամեն արտիստ իր ուրույն ձևն ու մտածողությունն ունի։ Իրականում, ես մի փոքր հիասթափված էի, քանի որ մրցությում ոչ մի կատակերգություն չկար։  Մինչ մյուս ֆիլմերը կինոմատոգրաֆիկ առումով մի քիչ ռիսկային էին, հաղթող ֆիլմերում մեղմություն, սեր կար»,-ընդգծեց ռեժիսորը։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Ֆարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» կինոնկարը։ Այն նաև արժանացավ Fipresci-ի մրցանակին։ 

«Այս ֆիլմը նվիրված է Սոսեին, Սիրանուշին, Սվետային, Կարինեին և Արցախին»,-ասաց Մկրտչյանը։

Խոսելով տարածաշրջանային մրցույթի մասին՝ հանրահայտ ռեժիսոր, վիզիոներ Տարսեմ Սինխը խոստովանեց՝ իր համար ժյուրի լինելը բավականին հետաքրքիր փորձառություն է եղել։ 

«Բարդ է. տպավորություն է՝ պետք է որոշել, թե երեխաներիցդ ով է ամենատգեղը, սակայն ես հույս ունեմ, որ այլևս նման աշխատանք չեմ անի»,-նշեց Սինխը, որը ծնվել է Հնդկաստանում։ Ըստ նրա՝ Հայաստանը շատ նման է Հնդկաստանին, քանի որ այն գեղեցիկ է, տգեղ է, քաոսային է և հրաշալի։ 

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց իրանցի ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահիին։ 

«Հիշում եմ՝ 15 տարի առաջ հեռուստացույցով դիտում էի Բեռլինի կինոփառատոնի ամենահուզիչ հատվածնքրից մեկը. կար դատարկ աթոռ ու վրան գրված էր՝ Ջաֆար Փանահի։ Բեմում Իզաբելլա Ռոսելինին կարդում էր  Փանահիի նամակը, որն այդ ժամանակ դատապարտվել էր և իրավունք չուներ ֆիլմ նկարել։ Նամակում ռեժիսորն ասում էր, որ շարունակելու է ֆիլմեր նկարել իր երևակայության մեջ ու հույս ունի, որ քսան տարի կանցնի, և այդ ընթացքում ինքը կտեսնի ֆիլմեր, որոնք  բարձրացնում են այն թեմաները, որոնց ինքն է անդրադառնում իր ֆիլմերում։ Նա հույս ուներ, որ քսան տարի անց կտեսնի մի քիչ փոխված աշխարհ, որտեղ ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը, մարդու իրավունքը գոյություն կունենան։ Անցավ քսան տարի, չեմ կարծում, որ Փանահիի երազանքները իրականացել են, սակայն այսօր տեսնում ենք աթոռ, որի վրա նստած է հենց ինքը՝ Ջաֆար Փանահին»,-շեշտեց Ավետիսյանը։ 

Նա ընդգծեց՝ Փանահին չէր լինի Փանահի, եթե, ի հեճուկս շատերի, այդ տարիներին ֆիլմեր չնկարահաներ, որոնք հաղթում էին միջազգային փառատոններում։ Ավետիսյանը հիշեցրեց, որ Փարաջանովը մեդալիոններ էր պատրաստում բանտում, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ցանկանում են 20-րդ դարի մեծ բանտարկյալ արվեստագետի անունից մրցանակը հանձնել 21-րդ դարի մեծանուն բանտարկյալ և այժմ ազատության մեջ գտնվող ռեժիսորին։

Դահլիճը հոտընկայս դիմավորեց Փանահիին։ Նա շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին և ներկաներին։ 

«Միշտ մտածել եմ, թե երբ է արվեստագետը մահվան մասին մտածում։ Կարծում եմ՝ այն ժամանակ, երբ դժվարություններն անտանելի են, սակայն արվեստագետը կապված է իր արվեստին և չի կարող այդ մասին մտածել, քանի դեռ իր լավագույն ֆիլմը չի նկարահանել։ Ես դեռ չեմ նկարահանել իմ լավագույն ֆիլմը, ուստի չեմ մտածում այդ մասին»,-նշեց նա։ 

Ռեժիսորն այցելել է Փարաջանովի թանգարան, հիացել նրա աշխատանքներով, դրանց բազմազանությամբ, ուստի զարմանում է, որ հարցազրույցներից մեկում Փարաջանովն ասել է՝ մտածում է մահվան մասին։ 

«Նրա բոլոր հետաքրքիր աշխատանքներում  պատմություն կա։ Ես հույս ունեմ, որ «Փարաջանովյան թալեր» ստացած կինոգործիչները չեն մտածի, որ իրենց  լավագույն գործն արել են, ու կշարունակեն արարել»,-ընդգծեց Փանահին ու հավելեց՝ երջանիկ է, ուրախ է։

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ  «Փարաջանովյան թալեր» հանձնեց Ալեքսանդր Փեյնին։ 

«Այս մրցանակը հանձնում եմ մի մարդու, որի հետ ծանոթացել եմ տասը տարի առաջ միջազգային փառատոններից մեկի ժամանակ, որտեղ իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր կազմակերպվել։ Փեյնն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, ֆիլմերում անդրադարձել է հայկական թեմաների և ունի շատ հայ ընկերներ»,-նշեց Խաչատրյանը։

Նա տասը տարի առաջ է Փեյնին հրավիրել «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու։ Փեյնը խոստացել է հաջորդ տարի գալ, բայց միայն 21-րդ փառատոնին է հնարավոր եղել դառնալ փառատոնի մի մասը, ինչի համար թե՛ ռեժիսորի երկրպագուները, թե՛ «Ոսկե ծիրան»-ի թիմը շատ ուրախ էին։

Ալեքսանդր Փեյնը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց՝ առանց դրա էլ սիրով կմասնակցեր «Ոսկե ծիրան»-ին։ Նա շնորհակալություն հայտնեց իրեն տասը տարի սպասելու համար։

Մրցանակների հանձնման արարողությունից հետո Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին և փառատոնի թիմին՝ ազդարարելով 21-րդ «Ոսկե ծիրան»-ի ավարտը։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը ներկայացրեց մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին. կազմակերպվեցին նրանց նվիրված ֆիլմերի ցուցադրություններ և ցուցահանդեսներ։

21-րդ «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալել էր այնպիսի ականավոր կինոգործիչների, ինչպիսիք են՝ կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին և այլք։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում ունեցավ կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր էր հարցեր ուղղել նրանց։

Փառառոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն էր։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Վրականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը

Հայաստան

Վրականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում