Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ  կարեւորել  պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:

Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում