Ռուսաստան

Մերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Մերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մերձմոսկովյան շրջանի Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռը։ Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Ավիավթարը տեղի է ունեցել, երբ պլանային վերանորոգումից հետո ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում։

Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ 2014 թվականին արտադրված ինքնաթիռը պատկանում էր «Գազպրոմ»-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում