Միացյալ Նահանգներ

Ամերիկյան ռազմական ընկերությունը Կիևի հետ համաձայնագիր է կնքել Ուկրաինայում զինամթերքի արտադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան ռազմական ընկերությունը Կիևի հետ համաձայնագիր է կնքել Ուկրաինայում զինամթերքի արտադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը և Կիևի ներկայացուցիչները կնքել են համաձայնագիր Ուկրաինայի տարածքում  միջին տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Breaking Defense պարբերականը՝ վկայակոչելով ընկերության խոսնակին։

«Համատեղ արտադրության համաձայնագրի շրջանակներում  Northrop Grumman-ը կտրամադրի սարքավորումներ և կիրականացնի ուսուցում հավաքման գծի տեղադրման համար, որպեսզի (ուկրաինական Ուկրօբորոնսերվիս ընկերությունը) կարողանա Ուկրաինայում արտադրել և փորձարկել միջին տրամաչափի արդի զինամթերք», - ասել է խոսնակը:

Ըստ հրապարակման՝ ընկերության աշխատակիցները ֆիզիկապես չեն գտնվի Ուկրաինայում, այլ «կաշխատեն Միացյալ Նահանգների տարածքից» հեռավար։ Ինչպես հավելել է աղբյուրը, ձեռնարկության ուկրաինացի աշխատակիցների վերապատրաստումը կիրականացվի երրորդ երկրների տարածքում։ Այնուհետև, պլանների համաձայն, անհրաժեշտ գիտելիքներ ստացած ուկրաինացի մասնագետները կվերապատրաստեն իրենց գործընկերներին։ Հրատարակության զրուցակիցը հրաժարվել է մեկնաբանել, թե հատկապես երբ է սկսվելու զինամթերքի արտադրությունը՝ ասելով միայն, որ կողմերն «աշխատում են շատ արագ»։

Ընկերության միջազգային բիզնեսի զարգացման հարցերով ղեկավար Սթիվ Օ’Բրայենի խոսքով՝ Կիևի և ամերիկյան ընկերության միջև համաձայնագիրը կնքվել է հուլիսի 10-ին Վաշինգտոնի դեսպանատանը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Իսկ փետրվարին Գերմանիայի Rheinmetall պաշտպանական ընկերությունը հայտնել էր, որ գործարան է բացելու Ուկրաինայում, որը տարեկան կարտադրի հարյուր հազարավոր 155-միլիմետրանոց զինամթերք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում