Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սաբունչու շրջանային դատարանը հուլիսի 12-ին, շինծու մեղադրանքների հիման վրա,  2023 թվականին Աղավնո գյուղի հատվածում ձերբակալված ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Ըստ դատավճռի՝ Ռաշիդ Բեգլարյանն ազատազրկման առաջին 5 տարին պետք է կրի ազատազրկում՝ բանտում, իսկ 10 տարին` խիստ ռեժիմի գաղութում։

Քաղաքականություն

Ադրբեջանի զինծառայողները բռնության գործադրմամբ են առևանգել Ռաշիդ Բեգլարյանին. հարուցվել է քրեական գործ

Բեգլարյանին առաջադրվել էին  Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգում), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 279 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցություն)  318 (Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով շինծու մեղադրանքները:

Նրա ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

Իրավունք

Բաքվի դատարաններում մեղադրյալ հայերի իրավունքների պաշտպանությունը պատշաճ չի իրականացվում. փորձագետ Աննա Մելիքյան

Ըստ հայկական կողմի՝ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին