ՀՀ ՆԳ նախարարը Սյունիքի մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել են, մասնավորապես, թմրամիջոցների դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հետևողական միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության բարեփոխումներին, մասնավորապես՝ նոր Քրեական ոստիկանության ու Համայնքային ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրմանը։

ՆԳ Նախարարը հորդորել է ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը սոցիալական երաշխիքները բարձրացնելու հնարավորություն է։

Քննարկվել են նաև Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները: Վեր են հանվել բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Նույն օրը ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։
Կարևորվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխմանն ուղղված շարունակական միջոցառումների անցկացումը։

Անդրադարձ է կատարվել պարեկների բարեվարքությանը. ընդգծվել է քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության ու բարեկիրթ կեցվածքի կարևորությունը։ Քննարկվել են նաև ծառայությանն առնչվող այլ հարցեր։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն։

ՆԳ նախարարը շրջել է փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Փրկարարական վարչությունում խորհրդակցության ժամանակ քննարկվել են ատեստավորման փուլերի, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների բարելավման վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև անտառներում հրդեհների կանխարգելման ու արագ արձագանքման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների հարցեր։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին