Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հուլիսի 11-ին երկրորդ անգամ հայտարարվել է լայնածավալ օդային հարձակման նախազգուշացում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օդային տագնապի պատճառը ռուսական ՄիԳ-31Կ-ի կրկնակի թռիչքն է։
Կարդացեք հոդվածը` English