Ինովացիա

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

1 րոպեի ընթերցում

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ իրազեկելով, որ հուլիսի 11-15-ը ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ: 

«Հուլիսի 11-15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: 

Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։ 

2019 թ-ից մեկնարկած այս աշխատանքերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ 

Աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում