Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հանդիպումն արդյունավետ է որակել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հանդիպումն արդյունավետ է որակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եղել է արդյունավետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն՝ ուղղված նրանց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի՝ հնարավորինս շուտ եզրափակմանը», - գրել է Պետքարտուղար Բլինքենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում