Աշխարհ

Ճապոնիան իրականացրել է նոր հիպերձայնային պաշտպանական հրթիռի փորձնական արձակումը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան իրականացրել է նոր հիպերձայնային պաշտպանական հրթիռի փորձնական արձակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիան իրականացրել է իր մշակած հիպերձայնային պաշտպանական հրթիռի փորձնական արձակումը և հրապարակել է համապատասխան կադրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ստորաբաժանումը և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պաշտպանական և ռազմական վերլուծական ծրագրի աշխատակից Թիմոթի Ռայթը։ 

Առաջին արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 23-ին Կալիֆոռնիայում։

«Անցկացվել է հիպերձայնային հրթիռի (HVGP) նախնական փորձարկում՝ կղզիների պաշտպանության համար», - հայտնել է Ճապոնիայի գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի գործակալությունը:

Ճապոնիան այս տարի հակահրթիռային պաշտպանության երկու փորձարկում է իրականացրել՝ մարտին և ապրիլին։ Փորձարկումների նպատակն է ստուգել չափիչ միավորները և իներցիոն ուղղորդման համակարգը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել՝ երկու փորձարկումների ժամանակ մարտագլխիկը առանձնացվե՞լ է հրթիռի իրանից, թե՞ ոչ։

Հրթիռն արտադրողը ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունն է։ Հեռահարությունը 500 կիլոմետր է, որը հրթիռն անցնում է բարձր հիպերձայնային արագությամբ։ Այն նախատեսված է վաղ փուլում հակառակորդի ուժերին հայտնաբերելու համար։ Ակնկալվում է, որ HVGP-ի տարբերակը, որը կոչվում է Block I, շահագործման կհանձնվի Ճապոնիայում 2026 թվականին:

 

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

Աշխարհ

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգներ

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը

Աշխարհ

Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

Աշխարհ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

Միացյալ Նահանգներ

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

Միացյալ Նահանգներ

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

Սինգապուրի ափերի մոտ փրկել են այրվող նավթատար լցանավերի անձնակազմերի 36 անդամի

Աշխարհ

Սինգապուրի ափերի մոտ փրկել են այրվող նավթատար լցանավերի անձնակազմերի 36 անդամի

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

Աշխարհ

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում