Աշխարհ

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Իսրայելական բանակը հայտարարել է, որ Թել Ավիվի վրա հարձակված անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերատեսչության կարծիքով ՝ այն գործարկվել է Եմենի տարածքից հուսիթների կողմից։

Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու սարքը, որի պատասխանատվությունը ստանձնել են Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթները, և որի հետևանքով մեկ մարդ է զոհվել Թել Ավիվում, եղել է իրանական արտադրության «Սամմադ-3»: 

Հագարին ասել է, որ թռչող սարքը Թել Ավիվ է հասել ծովից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում