Աշխարհ

Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 81 տարեկանում մահացել է Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Nhan Dan թերթը։ 

Գլխավոր քարտուղարը մահացել է թիվ 108 կենտրոնական զինվորական հոսպիտալում երկարատև հիվանդությունից հետո՝ չնայած երկրի առաջատար բժիշկների ջանքերին: Նգուեն Ֆու Չոնգի հրաժեշտի արարողության օրը և վայրը հայտնի չեն: 

2006-2011 թվականներին ղեկավարել է Վիետնամի ազգային ժողովը։ Այնուհետև 2011 թվականին դարձել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության ղեկավար, որից հետո երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։ 2018-2021 թվականներին նա նաև Վիետնամի նախագահն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում