Նիդեռլանդներն աշխատում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շխոֆը։

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետը երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ միասին ժամանել էին Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո Եվրոպայից դուրս իրենց առաջին ուղևորության շրջանակում:

Շխոֆն ասել է, որ անձամբ է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ես ևս մեկ անգամ հավաստիացրի նրան Նիդեռլանդների կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մեջ այն ամենում, ինչ անհրաժեշտ է։ Օրինակ՝ Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի օդային պաշտպանությունը»,- ասել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:

Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը լրացուցիչ 300 մլն եվրո կհատկացնի F-16 կործանիչների համար զինամթերք գնելու նպատակով, որոնք կուղարկվեն Ուկրաինա։

 

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել