Պաշտոնական

Վարչապետը «Ջիրո դ'Իտալիա»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում հեծանվավազքի միջազգային մրցաշարի կազմակերպման հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետը «Ջիրո դ'Իտալիա»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում հեծանվավազքի միջազգային մրցաշարի կազմակերպման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ջիրո դ'Իտալիա» բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում