Քաղաքականություն

«Գելափ»-ի հարցումների համաձայն` հայաստանցիների 44,3 տոկոսը համարում է, որ Հայաստանը չպետք է միանա որևէ ուժային դաշինքի

1 րոպեի ընթերցում

«Գելափ»-ի հարցումների համաձայն` հայաստանցիների 44,3 տոկոսը համարում է, որ Հայաստանը չպետք է միանա որևէ ուժային դաշինքի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ քաղաքացիների 44,3 տոկոսը համարում է, որ Հայաստանը չպետք է որևէ ուժային դաշինքի մաս կազմի և լինի չեզոք երկիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: 

«Հարցվածների 16,9 տոկոսը նշել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ 29 տոկոսը համարում է, որ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նախորդ հարցման համեմատ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված ունենք 10 տոկոսից ավելի նվազում, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված՝ 7 տոկոսի աճ ունենք»,-ասաց Նավասարդյանը։ 

Հարցումներն արվել են հուլիսի 3-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1 100 քաղաքացի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում